«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Երբ տան ներսի օդը շնչելի դառնա՝ մոմավառություն է լինելու

Երբ տան ներսի օդը շնչելի դառնա՝ մոմավառություն է լինելու
21.07.2023 | 17:21

Նիկոլը համաժողովրդական սիրո վրա իշխանության եկավ՝ հաջողակ տնփեսայի պես, ով խոստումնալից էր, երբ մերժում էին անփառունակ նախկինին։

Հավատացրեց, որ հեռացնելու է հիմնովին տատասկ ու փուշ, շենացնելու է, ծաղկեցնելու է վստահված տունը։

Մեծարեց նրան ժողովուրդը, համարեց՝ ամպոտ են ոտքերը։

Նա կարող էր շատ բան փոխել։ Մեծ սերը հեղաշրջման երաշխիք էր նաև։

Բայց կամաց-կամաց ամուր պահող սյուների հիմքերից հանեց բազալտե քարերը, նետեց ջուրը, ցանկապատի երկաթաձողերը նպատակային հեռացրեց՝ տարածքը դարձավ ոտնակոխան։ Բետոնը այդ ավերից ավազակույտերի վերածվեց։

Նիկոլը տանտիրոջ հոգածություն չուներ, առավել ևս, պատերազմեց իր սկզբունքների դեմ, հողին արյուն խառնելով, դեմքով շրջվեց դեպի իրականության սև, հակառակ, մյուս երեսը, և արտացոլման հայելին նրան դարձրեց ծիծաղի սենյակի նմուշ։

Ժամանակն է, որ այս դիմազուրկ տնփեսան՝ դերազրկված Նիկոլը, դռան հետևում թողած ճամպրուկը վերցնի և դուրս գա սրբազան տիրույթից։ Գնա ու միանա մյուս մերժվածներին։

Իսկ այդ օրը հեռու չէ։ Վերջի սկիզբն է սա։

Երբ տան ներսի օդը շնչելի դառնա, վերադասավորվի ներսինը՝

մոմավառություն է լինելու։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2478

Մեկնաբանություններ